Սահակաշվիլին հերթական անգամ քննադատեց Մեդվեդևին

10:15 09/09/2010 » Քաղաքական

Սահակաշվիլին հերթական անգամ քննադատեց Մեդվեդևին

Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց «Աբխազիայից, Վրաստանից եւ Ցխինվալի շրջանից փախստականների և ներքին տեղահանվածների իրավիճակի մասին» բանաձևը , որը մեծ խանդավառությամբ ընդունվեց վրաց ներքաղաքական դաշտում: Ավելին` Novosti.ge-ի փոխանցմամբ , Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մեկնաբանելով իրադարձությունը, առիթը բաց չթողեց հերթական անգամ քննադատել ՌԴ իշխանություններին:

Մասնավորապես, բանաձևն անվանելով չարի ու բարու պայքարի հերթական ապացույց, նախագահը լրագրողներին տեղեկացրել է, թե տեղյակ է, որ «նախագահ Մեդվեդևը` վարչապետ Վլադիմիր Պուտինի հրահանգով, մի քանի անգամ զանգահարել է ՄԱԿ անդամ երկրների ղեկավարներին, որպեսզի նրանք դեմ քվեարկեն բանաձևին»:

Ավելին` Մ.Սահակաշվիլին Դմիտրի Մեդվեդևին մեղադրել է շանտաժի ու անգամ գումարայինով հարցը հօգուտ դեմ քվեարկելու լուծելու մեջ:
Նրա խոսքերով, այս օրինակով Վրաստանը փոքրիկ հաղթանակ տարավ դիվանագիտական դաշտում, իսկ լիարժեք այն կտոնվի, երբ «օկուպանտները լքեն վրացական տարածքները»:

Նշենք, որ բանաձևն ընդունվել է ձայների հետևյալ հարաբերակցությամբ` 50 կողմ, 17 դեմ: Կողմ է քվեարկել նաև Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանը սատարել է ՌԴ դիրքորոշումն ու դեմ քվեարկել:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց