Սեմնեբին հայտարարել է, որ իր ասածները ադրբեջանցիները աղավաղել են

17:42 09/09/2010 » Քաղաքական

Սեմնեբին հայտարարել է, որ իր ասածները ադրբեջանցիները աղավաղել են

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել, ըստ որի ԵՄ-ն շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները աղավաղել են իր խոսքը, Բաքվում այս շաբաթվա սկզբին իր արած հայտարարությունները նրանք մեջբերել են ընտրողաբար ու աղավաղված:

Հատուկ ներկայացուցիչը վերահաստատում է «Եվրամիության նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման Հելսինկյան սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորմանը նպաստելուն, որը բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականներին թույլ կտա վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը»:

Նախորդող հրապարակում`
Գ. Մելիքյան. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից, առաջնայինը ԼՂ կարգավիճակի հարցն է»

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց