Շարմազանով. Ֆասիեն իրավացի է, դա շփման գիծ է…

14:08 09/09/2010 » Քաղաքական

Շարմազանով. Ֆասիեն իրավացի է, դա շփման գիծ է…

«Իհարկե դա սահման չէ, պարոն Ֆասիեն շատ իրավացի է: ԼՂՀ սահմանադրության համաձայն, այդ տարածքները Արցախի տարածքներն են համարվում, պարզապես շփման գծի այն հատվածը, որտեղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մուտք են գործել ԼՂ ուժերի վերահսկողության տակ գտնվող գոտի, դրանք ևս հայկական տարածքներ են, որոնք բռնազավթվել են Ադրբեջանի կողմից»,- անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասիեի այն հայտարարությանը, թե՝ «դա ոչ թե մոնիտորինգ էր, այլ շփման գծի հատում։ Եվ դա արվեց, որպեսզի ցույց տանք, որ սա սահման չէ»՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով, դա սահման չէ, քանի որ Արցախի տարածքը, Արցախի տարածքի հետ չի կարող սահման համարվել. մեր այդ հողերը դեռևս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ:

«Չեմ բացառում, որ պարոն Ֆասիեն դիվանագիտական նուրբ լեզվով փորձել է հասկացնել, թե այն շրջանը, որտեղից ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մուտք են գործել Արցախի ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք, դա Ադրբեջանի կողմից օկուպացված ղարաբաղյան տարածքներն են և դրանք ուշ թե շուտ պետք է վերադարձնեն Արցախին»,- ասաց խորհրդարանականը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց