Հ.Թովմասյան. «ՀԱԿ-ը փիլիսոփաների ընդդիմություն է»

13:55 09/09/2010 » Քաղաքական

Հ.Թովմասյան. «ՀԱԿ-ը փիլիսոփաների ընդդիմություն է»

Սահմանադրագետ, իրավաբան Հրայր Թովմասյանն ընդդիմությունը, ու, մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին, համարում է փիլիսոփաներ. «Նրանք փիլիսոփաներ են, բայց այսօր արդեն փորձում են ինժեներական գործունեություն ծավալել` տարբեր ծրագրեր, հանձնաժողովներ, առանձին հարցերի վերաբերյալ դատական հայցեր ներկայացնելով և այլն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Այսինքն` եթե մի քանի տարի առաջ նրանց որդեգրած «ամեն ինչ կամ ոչինչ» քաղաքականությունն էր գերիշխում, ապա այսօր ակնհայտ է, որ այն, փաստորեն, արդյունք չի տալիս, այդ իսկ պատճառով էլ փոխվում է գործելաոճը: Թեպետ այս դիտարկումից հետո բանախոսն ավելացրեց, որ այսօր էլ գերիշխող է մնում փիլիսոփայությունը, քանի որ. «Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին` не царское это дело գնալ և Երևանի ավագանիով զբաղվելը»:

Միևնույն ժամանակ թեև Հ.Թովմասյանը նշեց, որ ձեռնպահ է մնում գնահատել ընդդիմության գործունեությունը, հատկապես վերջին տարիների կտրվածքով, այդուհանդերձ նկատեց, որ իրենց ընտրած ճանապարհը` փիլիսոփայությունը, սխալ է և տանում է փակուղի. «Եթե ասում են, թե` ես գալու եմ ու քեզ իշխանությունից գցեմ, տանելու եմ Հաագայի դատարան և այլն, սրանում ռեալ ոչինչ չկա, առավել ևս, երբ 15 մետր հեռավորության վրա եմ, իսկ դու միայն ձեռքերդ ես թափ տալիս»:

Վերը նշված դիտարկումները տեղավորելով «քաղաքականությունը հնարավորինի արվեստ է» հասկացության մեջ, ինչպես նաև հասկանալով, որ քաղաքական իշխանության ու ընդդիմության պայքարը սովորաբար ընթանում է խորհրդարանում, մինչդեռ մեր իրականության մեջ, փաստորեն, ընդդիմության զանգվածային հատվածը Ազգային Ժողովից դուրս է, Հ.Թովմասյանն այն կարծիքին է, որ Հայաստանում ինստիտուցիոնալ որոշակի խնդիրներ կան. «Մենք ինստիտուցիոնալ որևէ եղանակ չունենք այդ բանավեճը, եթե անգամ գտնում ենք, որ այն կոնստրուկտիվ է լինելու, տանել դեպի խորհրդարան և լուծումները ես չգիտեմ»,-հավելեց բանախոսը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց