Այսօր Երևանում սպասվում է ՄԽ համանախագահների հանդիպումները երկրի ղեկավարության հետ

10:34 09/09/2010 » Քաղաքական

Այսօր Երևանում սպասվում է ՄԽ համանախագահների հանդիպումները երկրի ղեկավարության հետ

Նախօրեին Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո այսօր Երևանում սպասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն երկրի ղեկավարության հետ: Մասնավորապես, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն է տեղեկացրել, այսօր նրանք հանդիպելու են ՀՀ նախագահի ու արտգործնախարարի հետ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) նախօրեին հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ։

Մինչ այդ համանախագահները հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց