Ներողամոլ Էրդողանն ու ներողամիտ աշխարհը

Պարզվում է` Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ է սիրում ներողություն պահանջել: Կարճ ասած` նա չափազանց ներողամոլ է: Մակերեսային ուսումնասիրությունները դա են վկայում: Ըստ որում` չափից դուրս պարբերականությամբ ներողություններ Թուրքիայի առաջնորդը պահանջում է նաև օտար երկրներից ու նրանց առաջնորդներից:
Այսպես, Google-ի անգլիալեզու սեգմենտում որոնումներից պարզվում է, որ Էրդողանի անունը հիշատակված է 17 մլն անգամ, որոնցից ուղիղ 1.7 մլն-ում, առկա է «Էրդողանը ներողություն է պահանջում» (Erdogan wants an apology) արտահայտությունը: Համաձայնեք, որ G20-ում ընդգրկված, ՆԱՏՕ-ում թվով երկրորդ բանակն ունեցող, տարածաշրջանում գերակա դիրքերի ձգտող, թյուրքալեզու ու իսլամական աշխարհում առաջնորդի դերին հավակնող, ինչպես նաև մեկ տասնյակ հարևանների հետ «զրո խնդրի» քաղաքականություն հռչակած երկրի ղեկավարի համար հրապարակային գործունեության 10 տոկոսի տրամադրումն աջ ու ձախ բոլորից ներողություն պահանջելուն, արդեն իսկ այլ մասնագետների հետազոտության կարիք ունի: Բայց դա թողնենք հոգեբաններին ու վերադառնանք քաղաքական հարթություն:

Ախտորոշման համար առնվազն պետք է մի քանի օրինակների հիման վրա պատասխաններ գտնել հետևյալ հարցերին` ո՞վ, ինչի՞ համար, ումի՞ց ի՞նչ է պահանջում: Առաջին և վերջին հարցերի պատասխաններն ակնհայտ են` Էրդողանը պահանջում է ներողություն: Մյուս հարցերի համար մեզ կրկին օգնության է գալիս ինտերնետը: Որոնումները ցույց են տալիս, որ վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի վարչապետը ներողության պահանջ է ներկայացրել առնվազն երեք երկրի:

Երրորդ դեպքի շուրջ աղմուկը դեռևս ընթացքի մեջ է: Թուրքիայի վարչապետը Հայաստանից ու անձամբ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է ներողություն խնդրել այն բանի համար, որ երկրի ղեկավարը Ծաղկաձորում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Արևմտյան Հայաստանն անվանել է… Արևմտյան Հայաստան: Այս դրվագի վրա շատ կենտրոնանալ չարժե: Նախ` աղմուկը դեռ թարմ է, և շարունակվում են գնահատականներ ու մեկնաբանություններ հնչել: Երկրորդ` այն անմիջականորեն առնչվում է հայերիս, և հասկանալի էմոցիաները կարող են խանգարել խնդրին համակողմանի անդրադառնալուն: Միայն նշենք, որ Էրդողանի անհեթեթ պահանջը լայն արձագանք է գտել օտարերկյա մամուլում, և անդրադարձերի մեծ մասն էլ հեգնական է` շեշտադրմամբ, որ սելի փոխարեն, սելվորն է ճռում:

Ինչևէ, գանք օտար երկրների հասցեին Էրդողանի մյուս ներողապահանջագրերին: Առաջինն, անշուշտ, Իսրայելին ներկայացված պահանջներն են: Դրանք ի հայտ եկան նախորդ տարվա կեսերին` Mavi Marmara-ի գլխավորած տորմիղի հետ կապված պատմության կոնտեքստում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի իսրայելական հատուկջոկատայինները խոչընդոտել էին «Խաղաղության տորմիղի» մուտքը երկրի ջրային տարածք: Հիշյալ տորմիղը, որ գլխավորում էր թուրքական Mavi Marmara նավը, փորձում էր ճեղքել Գազայի հատվածի շրջափակումն ու հումանիտար օգնություն հասցնել այնտեղ: Չխորանալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ` ընդամենը նշենք, որ գազայի հատվածի շրջափակումն Իսրայելը պայմանավորում էր հակաահաբեկչական գործողություններով` նպատակ ունենալով վերահսկողության տակ պահել բեռների տեղաշարժը և բացառել սպառազինությունները ներհոսքը: Այս միջադեպի շուրջ միջազգային մակարդակով հետաքննությունը տակավին ավարտված չէ, բայց այդ ողջ ընթացքում Թուրքիայի վարչապետը ներողություն էր պահանջում ու սպառնալիքներ տեղում:
Վերջնական արդյունքների մասին խոսելը դեռ շուտ է` ընդամենը օրերս Էրդողանը հերթական անգամ սպառնաց, որ Իսրայելի հարցում կդիմի «Պլան B»-ին: Թե ինչ է դա իրենից ներկայացնում, այնքան էլ պարզ չէ: Փոխարնեը ակնհայտ է, որ Էրդողանի մարտավարությունն իրեն չարդարացրեց. Իսրայելը ներողություն այդպես էլ չխնդրեց ու չի էլ պատրաստվում խնդրել, իսրայելցիները զանգվածաբար հրաժարվեցին հանգստանալ Թուրքիայում, ինչով միլիարդավոր դոլարների վնաս հացրեցին թուրքական տուրիստական ինդուստրիային ու տնտեսությանն ընդհանրապես և ի վերջո` Թուրքիային ստիպեցին հրաժարվել երկրորդ «Խաղաղության տորմիղ»-ի գաղափարից:

Էրդողանի ներողապահանջագրի երկրորդ հասցեատերը Գերմանիան ու նրա կանցլեր Անգելա Մերկելն էին: Այս տարվա հունվարին Թուրքիայի վարչապետը զայրացել էր այն փաստից, որ Գերմանիայի առաջնորդը Կիպրոս այցելության ընթացքում նախ հիշեցրել էր, որ կղզու հյուսիսը բռնազավթված է Թուրքիայի կողմից, ապա նաև զգուշացրել, որ խնդրի կարգավորման հարցում Անկարան բավարար քայլեր չի ձեռնարկում: Ի պատասխան, Էրդողանը ոչ միայն ներողություն է պահանջել ֆրաու Մերկելից, այլև հորդորել է վերանայել իր պատմական գիտելիքները:
Բնականաբար, այս ընթացքում տիկին Մերկելը ոչ միայն ներողություն չի խնդրել, այլև այցելություն է կատարել Թուրքիա, որտեղ բարձրաձայն խոսել է այդ երկրի խնդիրների մասին` նաև դժգոհություն արտահայտելով Եվրամիության հետ Թուրքիայի բանակցությունների ընթացքից ու բավարար քայլեր ձեռնարկելու Անկարայի անկարողությունից: Կիպրոսի ու ընդհանրապես պատմության հարցերում տեսակետը փոխելու մասին Գերմանիայի առաջնորդը որևէ բան չի հայտարարել:

Այս երկու դիպվածը հրաշալի կերպով ցույց են տալիս, որ ի դեմս Ռեջեփ Թայիփ Էրդողանի, գործ ունենք էմոցիոնալ մի գործչի հետ, ով երևույթներն ու փաստերն ընկալում է միակողմանի, ակնհայտ ճշմարտություններ լսելիս զայրույթի բռնկումներ է ունենում և ոչ ադեկվատ արձագանքում:
Իմիջիայլոց, ներողապահանջագրերով չի սահմանափակվում: Նախորդ երկու տարիներին Թուրքիայի վարչապետը այլ «հերոսություններ» էլ է արել: Հայերին երկրից վտարելու սպառնալիքները, որ նա հնչեցրել էր 2009-ի և 2010-ի մարտին, բոլորս ենք հիշում: Բայց սա դեռ վերջը չէ:

2009 թվականին, երբ Դարֆուրում ցեղասպանություն իրականացնելու համար միջազգային դատարանն արդեն իսկ Սուդանի նախագահ ալ Բաշիրին ձերբակալելու սանկցիա էր տվել, Էրդողանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ «մահմեդականը ցեղասպանություն իրագործել չի կարող» ու ալ Բաշիրին հրավիրեց Թուրքիա: Ի պատասխան, աշխարհը Դարֆուրում տեղի ունեցածի նկարագրության հետ միաժամանակ ուշադրություն հրավիրեց Թուրքիայում իրականացված ցեղասպանության վրա` մանրամասն ներկայացնելով Օսմանյան դինաստիայի, Երիտթուրքերի կառավարության ու Թուրքիայի հանրապետության օրոք քրիստոնյաների բնաջնջման մանրամասն վիճակագրությունը: Ըստ այդ վիճակագրության` 1900-1923թթ. Թուրքիայում ազգային պատկանելիության հիմքով սպանվել է 2 միլիոնից ավելի հայ և 300 հազար հույն:

Աշխարհը շարունակում է ներողամիտ գտնվել ու այս ամենի համար Անկարայից դեռևս ներողություն չի պահանջում…



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}