Վահրամ Մկրտչյան. ՀԺԱՄ-ը մասնակցելու է գալիք խորհրդարանական ընտրություններին
«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը մասնակցելու է գալիք խորհրդարանական ընտրությաններին»,- այսօր Կառավարության նիստերի դահլիճում կայացած ՀԺԱՄ կուսակցության 10-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ կուսակցության վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը՝ հավելելով, որ ընտրության մասնակցության ձևաչափը դեռևս չի հստակեցվել:
«Մենք կոչ ենք անում բորոր արտախորհրդարանական ուժերին միավորվել խոշոր բլոկների մեջ»,- հայտարարեց Վ. Մկրտչյանը` նշելով, որ ՀԺԱՄ-ը ներկայումս առաջ է քաշում համագործակցային հասարակության մոդելը:
«Համագործակցային Հայաստանը դա հավասար հնարավորությունների Հայաստանն է»,- ասաց բանախոսը:
«Հավասար հնարավորությունների Հայաստանում պետք է լինի գաղափարական պայքար, գաղափարական թիմերը պետք է համախմբվեն և ստեղծեն գաղափարախոսության միջավայր և ոչ թե ամեն ինչ կենտրոնացված լինի ուժին և վարչական ռոսուրսին տիրապետողների ձեռքերում»,- նշեց Վահրամ Մկրտչյանը:
Պատասախանելով գալիք ընտրություններից հետո իշխանությանը կամ ընդդիմությանը սատարելու վերաբերյալ հարցին՝ Վահրամ Մկրտչյանը նշեց, որ ՀԺԱՄ-ը միշտ միշտ հանդես է եկել որպես կենտրոնամետ ուժ:
«Մեր խնդիրը պետությանը սատարելն է և մենք հանդես են գալու հենց այդ դիրքերից: Իշխանությունը կկատարի դրական քայլեր՝ Իշխանությանը կգովենք, ընդդիմությունը կկատարի՝ իրեն կգովենք»- նշեց Վահրամ Մկրտչյանը:
Panorama.am-ի այն հարցին թե ում է ՀԺԱՄ-ը խորհրդարանական ընտրությաններում համարում իր հիմնական միցակիցը՝ Վահրամ Մկրտչյանը նշեց, որ ՀԺԱՄ-ը ոչ մի քաղաքական ուժի իրեն մրցակից չի համարում, քանի որ կարծում է, որ ներկա իրավիճակում քաղաքական ուժերը պետք է մրցակցային դաշտից անցում կատարեն դեպի համագործակցայն դաշտ:
Վահրամ Մկրտչյանը նշեց, որ գալիք ընտրություններին համագործակցելու նպատակող ՀԺԱՄ-ն ներկայումս բանակցությաններ է վարում «Ազգային Ժողովրդավարական Միություն»-ից (ԱԺՄ) դուրս եկած այլ քաղաքական ուժերի հետ: