Արտակ Շաքարյան. Հոլոքոստի գովաբանման արգելքը դեռ ոչ-ոք խոսքի ազատության սահմանափակում չի որակել
Ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծի ընդունումը թուրքական դիվանագիտության կրախն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
«Սա Թուրքիայի արտաքին քաղաքական կրախն էր… իհարկե, սա դրական քայլ էր, բայց պետք է նկատի ունենալ, որ քաղաքականությունը նաև շահ է, և այս պահին Ֆրանսիայի ու Հայաստանի շահերը համընկան»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը:
Վերջինիս կարծիքով, դեպքերի նման զարգացումը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում Թուրքիայի չկատարած խոստումների պատասխանն էր:
Իր հերթին թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ Ֆրանսիայի նման աշխարաքաղաքական կարևորագույն դերակատարություն ունեցող երկրի կողմից նման բանաձևի ընդունումը որակական նոր փուլ էր Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:
Արտակ Շարքարյանը համակարծիք է Ա.Հովհաննիսյանին, որ այս հարցում հայկական և ֆրասիական շահերը համընկան:
«Սա հատուկ հայկական հաղթանակ չէր: Ֆրանսիան Թուրքիայի մուտքը դեպի ԵՄ-ը խոչընդոտող հիմնական երկիրն է և այս տարվա Թուրք ֆրասիական բազմաթիվ առճակատումներից հետո Ֆրասիայում պարզապես հասունացել էր հակաթուրքական ալիքը, որը և արտահայտվեց այս օրինագծի ընդունմամբ»:
Անդրադառնալով Թուրքական կողմի այն պնդումներին, թե սույն օրինագիծը խոսքի ազատության սահմանափակում է, Արտակ շաքարյանը, այս համատեքստում համամատության անցկացրեց հրենաների ցեղասպանության վերաբերյալ համապատասխան օրինագծի հետ:
«Հոլոքոստի վերաբերյալ նմանատիպ օրինագիծը գործում է և ոչ ոք այսօր աշխարհում չի ասում թե Հիտլերին գովաբանող և Հալոքոստի իրողությունը հրեաների վրա բարդող անձին խոսել արգելելը խոսքի ազատության սահմանափակում է»,- նշեց Արտակ Շաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին