Գագիկ Մելիքյան. ՀՀԿ նախընտրական ցուցակը պետք է գլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը

14:47 03/02/2012 » Քաղաքական

Գագիկ Մելիքյան. ՀՀԿ նախընտրական ցուցակը պետք է գլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը

Գալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակը պետք է գլխավորի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ արտահայտում է իր անձնական կարծիքը:

«ՀՀԿ-ի համար խորհրդարանական ընտրություններն ինքնանպատակ չեն: Թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունները ՀՀԿ-ի համար մեկ գործընթաց են»,- նշեց Գագիկ Մելիքյանը:

Բանախոսի հավաստմամբ, ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների է գնում միայն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու, իր դիրքերն ամրապնդելու և որպես հետագա գործընթաց` 2013թ.-ի նախագահական ընտրությաններին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը ապահովելու նպատակով:

Անդրադառնալով 100 % համամասնական ընտրակարգ սահմանելու նախաձեռնությանը Գ. Մելիքյանը նշեց, որ սույն քայլը չի կարելի որակել որպես լիարժեք քաղաքական առաջարկություն: «Դա ընդամենը քաղաքական փուչիկ էր, որը պայթեց»,- նշեց Գ. Մելիքյանը:



 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց