Գագիկ Մակարյան. Ադրբեջանի չի կարող երկար ժամանակ ռազմատենչ հայտարարություններ անել

17:13 03/02/2012 » Քաղաքական

Գագիկ Մակարյան. Ադրբեջանի չի կարող երկար ժամանակ ռազմատենչ հայտարարություններ անել

Հայաստանն ունի ավելի դիվեսիֆիկացված տնտեսություն, ոլորտներն ավելի մրցունակ են, քան Ադրբեջանինը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի նավթարդյունաբերության ծավալները 2011թ -ին նվազել են 11.6 տոկոսով: Ըստ Գ.Մակարյանի՝ այս տարվանից Ադրբեջանի նավթի պաշարներն արդեն սկսում են նվազել: Եւ եթե նավթի շահագործման նոր աղբյուրներ չգործարկվեն, ապա 2024թ-ին արդյունաբերական ծավալները կտրուկ անկում կարձանագրեն: «Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի չի կարող երկար ժամանակ ռազմատենչ հայտարարություններ անել»,- ասաց Գ.Մակարյանը:
Դա նաև նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող երկարատև՝ մի քանի շաբաթ և ավելի, պատերազմի մեջ մտնել, քանի որ դրանով կքայքայվի երկրի տնտեսությունը:

«Եթե նավթարդյունաբերությունը սկսի նվազել, ապա Ադրբեջանը չի հասցնի զարգացնել իր արդյունաբերության մյուս ճյուղերը, որոնց մի մասը կառուցված են նավթարդյունաբերության վրա: Ամենամեծ խնդիրը կունենա գյուղատնտեսությունը, քանի որ այս ոլորտը Ադրբեջանում աչքաթող է արված: Դիվերսիֆիկացիայի առումով Ադրբեջանի արտահանումը շատ կպակասի. այսօր եթե 20 մլրդ դոլարի արտահանումը բաժին է ընկնում միայն նավթամթերքին, ապա դա կարող է մի քանի տարիների ընթացքում եռապատիկ նվազել, իսկ մյուս ոլորտները չեն կարող այդքան զարգանալ»,- ասաց Գ.Մակարյանը:

Գ.Մակարյանի կարծիքով՝ Հայաստանը պատերազմի դեպքում նման խնդիրներ չի ունենա. «Արդյունաբերության առումով խնդիր գրեթե չենք ունենա, քանի որ արդյունաբերությունը ներքին ռեսուրսների վրա է կառուցված, դրսից բերվող ապրանքերը քիչ են»:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց