Նոր բախումներ Կահիրեում. արձանագրվել է 600-ից ավելի տուժած

11:03 03/02/2012 » Քաղաքական

Նոր բախումներ Կահիրեում. արձանագրվել է 600-ից ավելի տուժած

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում նախօրեին զանգվածային բախումներ են տեղի ունեցել փողոց դուրս եկած ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև: «Ասոշիեյթիդ Պրես» գործակալության տեղեկացմամբ, ցուցարարները կոչ են արել երկրի բարձրագույն Զինվորական ղեկավարաությանը վայր դնել լիազորությունները: Ցուցարաները զինվորականներին մեղադրում են մեկ օր առաջ ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած արյունահեղության համար:

Ցույցի մասնակիցները փորձել են մուտք գործել երկրի ՆԳ նախարարություն, սակայն անվտանգության ուժերի կողմից արցունքաբեր գազ կիրառելուց հետո ընդդիմադիրները հետ են պահվել:

Միաժամանակ հաղորդվոմ է, թե բախումներ են տեղի ունեցել Սուեզում, որտեղ զոհվել է երկու մարդ:

Նշենք, ներկայումս Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարված Պորտ Սաիդում ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած արյունահեղության պատճառով, որին զոհ էր գնացել 79 մարդ, 10000-ից ավելին` վիրավորվել:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց