Պուտինը վստահ է, որ ամերիկյան ՀՀՊ-ն ուղղված է Ռուսաստանի դեմ

12:10 03/02/2012 » Աշխարհում

Պուտինը վստահ է, որ ամերիկյան ՀՀՊ-ն ուղղված է Ռուսաստանի դեմ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը նախկինի նման վստահ է, որ Եվրոպայում տեղակայվող հակահրթիռային համակարգերն ուղղված են Ռուսաստանի դեմ:
Այս մասին վարչապետն հայտարարել է Ռուսաստանի դաշնային Առաջին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որն եթեր է հեռարձակվել «Սառը քաղաքականություն» վավերգրական ֆիլմի շրջանակներում:

Նշենք, ֆիլմի երկրորդ հատվածը, որը ցուցադրվել է նախօրեին, պատմում է վարչապետ Վլադիմիր Պուտինի իշխանություն գալուց հետո վարած քաղաքականության մասին:

Մեկնաբանելով ՀՀՊ-ների տեղակայման ամերիկյան պնդումների մասին, թե դրանք ուղղված են չեզոքացնելու Հյուսիսային Կորեայից և Իրանից եկող սպառնալիքները, Պուտինն ասել է. «Այսօր սպառնալիքներ չկան ո'չ Հյուսիսային Կորեայից, ո'չ էլ Իրանի կողմից: Հակահրթիռային պաշտպանությունը, անկասկած միտված է, որպեսզի չեզոքացնի Ռուսաստանի հրթիռային և միջուկային ներուժը», - ասել է Պուտինը:

Պուտինը հիմնավորել է իր կարծիքն այն հանգամանքով, որ Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայված ռադիոլոկացիոն կայանները ծածկում են Դաշնության տարածքը մինչև Ուրալ, այդպիսով` հասանելի լինելով Ռուսաստանի ցամաքային միջուկային ուժերի կենտրոնացման բազաների համար:

Պուտինն հավելել է, թե ՆԱՏՕ-ն նույնիսկ գրավոր երաշխիքներ չի տրամադրում այն մասին, որ ՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանին, ինչը խոսում է հենց իր համոզմունքի օգտին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց