«Ժառանգություն» կուսակցությունն իր խոսքը կասի մարտի 2-ին

12:40 03/02/2012 » Քաղաքական

«Ժառանգություն» կուսակցությունն իր խոսքը կասի մարտի 2-ին

«Ժառանգություն» կուսակցությունը իր համագումարը կանցկացնի մարտի 2-ին, որի ընթացքում կորոշվեն ընտրական գործընթացներին մասնակցության հարցը և մասնակցության դեպքում` ձևերն ու չափերը: Բոլոր համապատասխան եզրահանգումները կդրվեն սեղանի վրա ու կհրապարակվեն այդ օրը:
Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մինչև այդ «Ժառանգությունը» մտնում է մեկ ամսվա ինքնաքննարկման շրջան, ինքը պետք է իր համար որոշի, թե «Ժառանգությունն» իր մասնակցությունն ինչպես է դիտարկում, հասարակության պահանջը որն է և օրակարգում միայն Ազգային ժողովում հայտնվե՞լն է, թե ոչ»,- ասաց նա:

Ր. Հովհաննիսյանն ասաց, որ իրենք կշարունակեն շփումները «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ու այլ ուժերի, քաղաքացիների հետ ու հույս հայտնեց, որ մարտի 4-ին հանդես կգան որպես ավելի ուժեղացված քաղաքական ուժ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց