Ր. Հովհաննիսյան. «Ժառանագությունը» կեղծողների հետ որևէ ձևով չի կարող համագործակցել ոչ Երևանում, ոչ Եվրոպայում

15:32 03/02/2012 » Քաղաքական

Ր. Հովհաննիսյան. «Ժառանագությունը» կեղծողների հետ որևէ ձևով չի կարող համագործակցել ոչ Երևանում, ոչ Եվրոպայում

Այս ամսվա ընթացքում պարզ կդառնա, թե հայաստանյան, որ կուսակցություններն են (հայտ են ներկայացրել ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն») դառնալու Եվրոպական ժողովրդական կուսակցության կառուցողական գործընկերներ` այսինքն ձեռք բերելու դիտորդի կարգավիճակ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե, «ի հեճուկս բոլոր սպասելիքների, Հայաստանում անցկացվեն ազատ, արդար, իրավական ընտրություններ, «Ժառանգությունը», իհարկե, կդիտարկի ԵԺԿ-ի ներսում բնականոն համագործակցություն նաև անդամակցած հայաստանյան բոլոր կուսակցությունների հետ»:

«Բայց եթե որևէ ձևով, ուղղակի կամ անուղղակի, մեծ կամ փոքր չափով հերթական անգամ կեղծվեն հայաստանյան ընտրությունները, «Ժառանգությունը» կեղծողների հետ որևէ ձևով չի կարող համագործակցել ոչ Երևանում, ոչ Եվրոպայում: Եթե դիտորդի կարգավիճակ ստանան բոլոր չորս կուսակցություններն էլ ու կեղծվեն ընտրությունները, մեր տեսակետը շատ դիպուկ արտահայտելու ենք»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց