Տարասով. Հայաստանը կարողացավ ոչ միայն տարածաշրջանում պահպանել ստատուս քվոն, այլ նաև ընդարձակել «հարձակման ճակատը»

14:35 03/02/2012 » Քաղաքական

Տարասով. Հայաստանը կարողացավ ոչ միայն տարածաշրջանում պահպանել ստատուս քվոն, այլ նաև ընդարձակել «հարձակման ճակատը»

«Ռեգնում» լրատվական գործակալությունը տպագրել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի՝ «Թուրքիայի համար «Հայկական թակարդ» և Ադրբեջանի համար «Ռուսական լույս» խորագրով հոդվածը:

«Թուրքիայի և Հայաստանի միջև գաղտնի բանակցությունների մասին լուրերն այն ժամանակ սկսվեցին տարածվել, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Ֆրանսիայի Սենատի՝ հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումից հետո թուրք դիվանագետները փորձելու են ԱՄՆ-ում կապեր հաստատել հայկական սփյուռքի հետ: Արդյունքում «հայկական հարցը» եվրոպական քաղաքականության ասպարեզում կհետաձգի Թուրքիայի ԵՄ ինտեգրացիոն գործընթացը»,-նշված է հոդվածում

«Ներկայումս ծուղակից դուրս գալու համար Թուրքիայի միակ տեսական «հնարավոր միջանցքը» Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումն է, որով կկարգավորվեն հարաբերությունները Հայաստանի հետ: Սակայն ամեն ինչ կախված է Ադրբեջանի դիրքորոշումից, որը պնդում է, թե այդ գործողությունը պետք է կապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ: Սակայն այստեղ էլ ձևավորվում է մի փոքրիկ դավադրություն:

Հայաստանը կարողացավ ոչ միայն պահպանել տարածաշրջանում ստատուս քվոն, այլ նաև ընդարձակել «հարձակման ճակատը»՝ Ֆրանսիայի հետ կապեր հաստատելով: Միևնույն ժամանակ նա կտրուկ սահմանափակեց Թուրքիայի հնարավորությունները՝ մանևրելու կովկասյան ուղղությամբ»,- նշված է հոդվածում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց