Հ. Բիշարյան. Հարյուր տոկոս համամասնականի անցնելու համար ժամանակ է պետք

12:43 06/02/2012 » Քաղաքական

Հ. Բիշարյան. Հարյուր տոկոս համամասնականի անցնելու համար ժամանակ է պետք

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր խոսելով ՕԵԿ-ի առաջիկա ծրագրերի մասին նշեց, կուսակցության քաղխորհրդի նիստով որոշված է, որ իրենց համագումարը լինելու է մարտի 3-ին, և ՕԵԿ-ում քննարկվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին համամասնական և մեծամասնական ընտրակարգերով մասնակցելու հարցերը:

Բանախոսն անդրադարձավ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու` ընդդիմության պահանջին և այն համարեց ժամանակավրեպ, ասելով. «Ընտրություններից երկու ամիս առաջ կատարել լսումներ, քննարկել ու քննադատել, կամ տեսակետներ ու մոտեցումներ ասել ընդունելի է, բայց այդ ընտրակարգին անցնելը` անընդունելի: Այսինքն` չկա դրա հնարավորությունն ու ժամանակը: Օրինաց երկիր կուսակցությունը դեմ չէ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն, բայց դրա համար ժամանակ է պետք: Ես կարծում եմ, այսօր դրա ժամանակը չէ»:

Բանախոսը կարևորեց նաև կոալիցիայի գոյությունը` պայմանավորված ներքաղաքական իրավիճակի կայունության անհրաժեշտությամբ: «Երբ կոալիցիան հայտնում է միասնական կարծիք, սա արդեն խոսում է, որ պետությունը տվյալ հարցում միասնական է, գերակշիռ մասը կանգնած է երկրի նախագահի և այդ տեսակետի կողքին: Սա հնարավորություն է տալիս` ավելի վճռական գնալ առաջ և լուծել այդ խնդիրները:

Բնականաբար, կոալիցիոն գործընկերների միջև բազմաթիվ հարցերի շուրջ տարաձայնություններ կան, սա բնական եմ համարում: Անընդունելի կլիներ, որ մի քանի քաղաքական ուժեր ամեն ինչի մասին նույն բանն ասեին»,- հավելեց պատգամավորը:

Խոսելով ՕԵԿ-ի համամասնական ցուցակի կազմման սկզբունքների մասին, Հ. Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ-ն անելու է հնարավորինը` բացառելու համար իրենց համամասնական ցուցակում գործարարների ներգրավումը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց