Հ.Նաղդալյան. «Նախագահի կողմից չի շոշափվել, թե ովքեր են լինելու համամասնական ցուցակում»

10:22 06/02/2012 » Քաղաքական

Հ.Նաղդալյան. «Նախագահի կողմից չի շոշափվել, թե ովքեր են լինելու համամասնական ցուցակում»

«Կոնկրետ համամասնական ցուցակում թե ո՞վ է ներկայացված լինելու` այս հարցը նախագահի կողմից չի շոշափվել»,-շաբաթ օրը Ծաղկաձորում նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Panorama.am-ին ասաց կանանց խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

Խոսքը ոչ միայն ընդհանուր ցուցակի մասին էր, այլ կոնկրետ` դրանում կանանց ներկայացվածության: Տիկին Նաղդալյանն ավելացրեց նաև, որ այդ կոնտեքստում հարցադրում, ինչպես և նախորդ հանդիպումների ժամանակ եղել է և նախագահ Սարգսյանը շեշտել է` եթե կանանց ներուժը չի օգտագործվում, ապա այն իղձերն ու սպասումները, որ ժողովուրդն ունի, չեն կարող իրականանալ. «Խնդիրը ոչ թե անունների մեջ է, այլ այն սկզբունքների ու քաղաքական կամքի, որ կուսակցությունն ունի: Իսկ փոփոխված Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ կանանց ներկայացվածությունը ոչ միայն օրենսդիրում, այլև գործադիրում ավելանա և երկրի համար կարևոր որոշումների ընդունման համար կանանց ներուժն անպայման օգտագործվելու է»,- շեշտեց պատգամավորը:

Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը ևս խոսեց հենց այս խնդրից ու փոխանցեց, որ երկրի ղեկավարը առանձնահատուկ կերպով է վերաբերում կանանց ներուժի օգտագործմանը ու բավականին երկար խոսել է այդ մասին կանանց հետ հանդիպման ընթացքում. «Այն կարծրատիպը, որ կան հայ տղամարդկանց մոտ, թե կինը պետք է մնա տանը, խոհանոցում է նրա տեղը, այսօր կարծես կոտրվել է, և նախագահի խոսքերից էլ հստակ երևում է, որ այս իմաստով մտել ենք նոր դարաշրջան: Եվ այն կանայք, որոնք խելացի են ու ներկայանալի նրանք անշուշտ կարող են տեղավորվել տղամարդկանց հետ նույն հարթակի վրա»,- նշեց Ն.Նահապետյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց