Ս.Նիկոյան. «Արձանագրությունները նախագահի իրավասության ներքո են և պետք է մնան ԱԺ Մեծ օրակարգում»

12:30 06/02/2012 » Քաղաքական

Ս.Նիկոյան. «Արձանագրությունները նախագահի իրավասության ներքո են և պետք է մնան ԱԺ Մեծ օրակարգում»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը խորհրդարանում դարձյալ բարձրացրեց հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ Մեծ օրակարգում պահելու նպատակահարմարության հարցը. «Դրանց Մեծ օրակարգում պահելը ոչ մի լավ բանի չի բերի»,-հերթական անգամ հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ նախկինում էլ, գրեթե բոլոր քառօրյաների ժամանակ Ս.Սաֆարյանն այդ հարցը բարձրաձայնում էր ու ստանում գրեթե նույն պատասխանը` հարցը գտնվում է հանրապետության նախագահի իրավասությունների ներքո:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը իր պատասխանում հենց դա էլ նշեց. «Ըստ էության, իմ պատասխանը չի տարբերվում նախկինում հնչեցրածներից` արձանագրությունների հարցը գտնվում է ՀՀ նախագահի իրավասության ներքո: Եվ ես համարում եմ, որ այն պետք է գտնվի Մեծ օրակարգում` դրանով հարգալից վերաբերմունք է ձևավորվում միջազգային հանրության կողմից»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էլ հերթական անգամ ասաց` այս ամենից ելնելով խմբակցությունը ստիպված է դեմ քվեարկել Մեծ օրակարգին, որում ներկայացված են հայ-թուրքական արձանագրությունները:

Նշենք, այսօր մեկնարկեցին ԱԺ գարնանային նստաշրջանի աշխատանքները, որոնց օրակարգում ընդգրկված է 137 հարց և 20 միջազգային պայմանագիր:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց