Արգենտինան բողոք կներկայացնի Բրիտանիայի դեմ ՄԱԿ-ում

11:00 08/02/2012 » Քաղաքական

Արգենտինան բողոք կներկայացնի Բրիտանիայի դեմ ՄԱԿ-ում

Արգենտինայի կառավարությունը պաշտոնական բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ այն մասին, որ Մեծ Բրիտանիան զինուժ է կուտակում Հարավային Ատլանտիկայում Ֆոլքլենդյան կղզիների մոտ:
Այս մասին գրում է « ԲիԲիՍի» -ն:

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիշներն այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի, նախարարների և 1982 թ-ի պատերազմի վետերանների առջև: «Մենք բողոք կներկայացնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և կբարձրացնենք հարցը Գլխավոր վեհաժողովում»,-հայտարարել է Քիշները:
Հիշեցնենք, սույն թվականի ապրիլ ամսին լրանում է արգենտինա-բրիտանական պատերազմի 30-ամյակը, և այդ կլոր տարելիցի կապակցությամբ երկու պետությունների միջև Ֆոլքլենդյան կղզիների պատկանելիության հարցը կրկին ակտուալ թեմա է դարձել` սրելով երկկողմ պաշտոնական հռետորաբանությունը:

Բրիտանական կողմը, ի դեմս ԱԳ նախարար Ուիլիամ Հեյգի, վերջերս հանդես էր եկել նախաձեռնությամբ, համաձայն որի կղզու ճակատագիրը պետք է որոշվի ինքորոշման հանրաքվեի միջոցով: Հեյգը, միաժամանակ, մեղադրել էր արգենտինական կողմին Ֆոլքլենդների նկատմամբ գաղութատիրական քաղաքականություն վարելու համար:

Արգենտինական կողմն, որին ի դեպ սատարում են Հարավային Ամերիկայի երկրները, իր հերթին կղզիները համարում է Բրիտանիայի կողմից օկուպացված տարածքներ և կոչ անում վերադարձնել դրանք: Օրերս Բրիտանիայի թագաժառանգ Արքայազն Ուիլյամսը իր 6-շաբաթյա զինծառայությունն է սկսել կղզիներում, ինչն էլ առավել է սրել իրավիճակը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց