Գ.Այվազյան. Հայ - ադրբեջանական երկխոսությունը տապալման է դատապարտված, քանի որ դեմ է Ադրբեջանի ղեկավարությունը

18:41 08/02/2012 » Քաղաքական

Գ.Այվազյան. Հայ - ադրբեջանական երկխոսությունը տապալման է դատապարտված, քանի որ դեմ է Ադրբեջանի ղեկավարությունը

«Հարավային Կովկասում խաղաղության և հանրությունների միջև երկխոսությանը միտված բոլոր նախաձեռնությունները ի սկզբանե դատապարտված են տապալման, որովհետև Ադրբեջանի իշխող վարչակարգը բռնաճնշումներով «զոմբիացրել է» այդ երկրի հասարակությանը», - այսօր ասոիլիսի ժամանակ հայտարարեց Ադրբեջանահայերի ասոցիացիայի նախագահ Գրիգորի Այվազյանը` խոսելով եվրոպական տարբեր կառույցների կողմից Հարավային Կովկասում խաղաղության և հանրությունների միջև երկխոսության հաստատմանը միտված ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին:

«Անգամ եթե երկու հասարակությունների միջև շփումը հաստատելու համար ամենաբարձր մղումներով նախաձեռնություն լինի, ինչը, իհարկե, շատ ողջունելի է, այն դատապարտված է տապալման, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը դրան դեմ է և առաջ է քաշում նախապայմաններ», - ասաց նա:

Միաժամանակ, բանախոսը հայտարարեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը դեմ է հօգուտ ադրբեջանցի փախստականների որևէ զիջումներին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց