Վարչապետը չի բացառում, որ սիրիահայերը կարող են գալ ու բնակություն հաստատել Հայաստանում

18:44 08/02/2012 » Հասարակություն

Վարչապետը չի բացառում, որ սիրիահայերը կարող են գալ ու բնակություն հաստատել Հայաստանում

«Մեր հայկական գաղութը Սիրիայում շատ լուրջ վտանգի տակ է, և վտանգը առաջնահերթ այն խաժամուժն է, որը առկա իրավիճակում արդեն բարձրացրել է: Ես ուզում եմ հարցնել կառավարությունից` կա արդյո՞ք որևէ ծրագիր, հումանիտար ծրագիր, որը միտված է իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում հայ համայնքին օգնության ձեռք մեկնելուն»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մի կողմ դնելով սիրիական հարցի քաղաքական ենթատեքստը:

Արձագանքելով հարցին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությանն իրոք մտահոգում է հայ համայնքի անվտանգության խնդիրը, բայց.
«Բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք, որպեսզի մեր հայրենակիցների համար առավել օգտակար լինենք»,- հավաստիացրեց նա:

Վ.Հովհաննիսյանը նշեց, որ պատասխանից առնվազն բավարարված է այն առումով, որ խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, այն էլ`  հաշվի առնելով սահմանափակ հնարավորությունը: Բայց այդուհանդերձ հետաքրքրվեց` վերաբնակեցման ծրագիր կա՞, կառավարությունը մտածե՞լ է այդ մասին.

«Մենք ուսումնասիրում ենք նաև այդ խնդիրը և առաջին հերթին ստանալով ազդակներ մեր համայնքից փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ են ցանկանում մեր հայրենակիցները»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց