Ս. Օհանյան. Իմ և Գլխավոր շտաբի պետի միջև որևէ հակասություն չի եղել և չի կարող լինել

19:22 08/02/2012 » Քաղաքական

Ս. Օհանյան. Իմ և Գլխավոր շտաբի պետի միջև որևէ հակասություն չի եղել և չի կարող լինել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ օրերս արևմտյան պարբերականներից մեկում հրապարակված այն վերլուծությանը թե ՀՀ բանակում կա երկու խմբավորում` բարեփոխումների կոմնակիցների և պահպանողականների, որոնք պայքարում են միմյանց դեմ ու նշեց. «Այն, ինչ գրված է այդ վերլուծության մեջ, ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»:

«2007 թվականից մենք պաշտպանության նախարարությունում անց ենք կացնում բարեփոխումներ, որոնք ուղղված են բոլոր ուղղություններին: Մենք օգտագործում ենք թե նախկին Խորհրդային միության, թե´ Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ-ի, թե´ ՀԱՊԿ-ի երկրների, թե´ ՆԱՏՕ-ի փորձը»,- շարունակելով թեման` հավելեց բանախոսը:

Պատասխանելով իր և Գլխավոր շտաբի պետի միջև գոյություն ունեցող հակասությունների մասին լուրերի վերաբերյալ լրագրողի հարցին, Ս. Օհանյանը նշեց. «Ես տիրապետում եմ զինվորական բոլոր դրույթներին և ուղորդում եմ Գլխավոր շտաբի աշխատանքը: Ուզում եմ ասել, որ պաշտպանության նախարարի և նրա ենթակայության տակ գտնվող Գլխավոր շտաբի պետի միջև որևէ հակասություն չի եղել և չի կարող լինել»:

Նախարարն այնուհետև մանրամասնեց, որ Պաշտպանության մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների արդյունքում պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի գործառույթների տարանջատում է տեղի ունեցել, և այժմ գոյություն ունի ուղղահայաց ենթարկվածություն` Գերագույն գլխավոր հրամանատար-պաշտպանության նախարար-Գլխավոր շտաբի պետ:

Խոսելով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին, բանախոը համեմատություն անցկացրեց երկու կողմերից արձակվող կրակոցների միջև ու ասաց. «Երբ համեմատում ենք հակառակորդի կրակոցները և մեր պատասխանները, հարաբերությունը մեկը տասի է»:

Նա ընդգծեց, որ հայկական կողմը պատասխանում է հակառակորդի` միայն վտանգ ներկայացնող և վնաս պատճառող կրակոցներին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց