Պնախարար.  ԶՈւ ղեկավար կազմից ազատվել է  շուրջ տաս պաշտոնյա

18:36 08/02/2012 » Քաղաքական

Պնախարար. ԶՈւ ղեկավար կազմից ազատվել է շուրջ տաս պաշտոնյա

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և նրա զարգացումը թևակոխել է հերթական ռազմավարական ուղի: 2011 թվականին Զինված ուժերի զարգացման պլանկատարումը հիմնականում ներառել է ԶՈւ կազմի, կառուցվածքի, սպառազինության և ռազմական տեխնիկայի, զորքերի համակողմանի ապահովման համակարգի կատարելագործման բնագավառները»,- այսօր անդրադառնալով 2011 թվականին բանակում իրականացված աշխատանքներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ հաստատվել է ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը, որի հիման վրա այսօր ընթացքի մեջ է ՀՀ ռամական արդյունաբերության զարգացման պետական նախագիծը, որն էլ կառավարութան ծրագրերի մեջ նշված գերակա ուղղություններից մեկն է:
Ս. Օհանյանն անդրադարձավ 2011-ի առանձնահատկություններին և հավելեց. «2011 թվականը մենք նաև հայտարարել ենք մարտական վարպետության բարձրացման տարի: Ասել է թե` հիմնական խնդիրը եղել է մեր մարտական կարողությունների մակարդակը բարձրացնելը»:

Նա նաև նշեց, որ տարեցտարի բարձրանում են բանակի սպայական կազմի պատրաստվածությունն ու գիտելիքների մակարդակը, սակայն տարվա ընթացքում եղել են և սպաներ, ովքեր տարբեր խախտումների պատճառով ազատվել են իրենց պաշտոններից կամ նրանց հնարավորություն է տրվել «աշխատելու իրենց վրա և բարձրացնելու պատրաստվածության մակարդակը»:

Ս. Օհանյանի խոսքերով` թույլ տված սխալների պատճառով ԶՈւ ղեկավար կազմից ազատվել են շուրջ տաս պաշտոնյաներ` վարչության պետի մակարդակով, ինչպես նաև տասնյակ այլ աշխատակիցներ ու զորամասերի հրամանատարներ:

Անդրադառնալով զինծառայողների պայմանների բարելավմանը` նախարարը թվարկեց մի շարք ոլորտներ, որոնցում նախորդ տարում առաջընթաց է գրանցվել, ապա հավելեց. «2011 թվականին շուրջ 273 զինծառայողների ընտանիքներ բարելավվել են բնակարաններով և´ հայաստանյան հատվածում, և´ Պաշտպանության բանակի հատվածում»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց