Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես դիմել է, որ իր փաստաթղթերը չքննարկեն

15:45 26/03/2012 » Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես դիմել է, որ իր փաստաթղթերը չքննարկեն

Այսօր, առավոտյան իր հայտարարությունից հետո, ժամը 14:34-ին Երևանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է և խնդրել, որպեսզի իր փաստաթղթերը գրանցման ընթացքում չքննարկվեն:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանը:
Նշենք, որ պատգամավորության թեկնածու առաջադրվածների փաստաթղթերի քննարկման ու դրանց գրանցման ժամկետն ավարտվում է ապրիլի 1-ին:

Եվ Հովհաննիսյանը, և այս ընտրատարածքում առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը փաստաթղթերը ներկայացրել առաջադրման վերջին օրը` մարտի 22-ին:

Նախորդող լուրեր. Րաֆֆի Հովհաննիսյանը հանում է իր թեկնածությունը թիվ 7 ԸՏ-ից
Րաֆֆի Հովհաննիսյանի կշիռը` 1-ը 5-ի դիմաց. Փաշինյանը մանրամասնել է

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց