Իրանը սպառնում է ագրեսիայի դեպքում պատասխան հարված հասցնել ԱՄՆ տարածքին
Իրանը զգուշացրել է, թե իր նկատմամբ ագրեսիայի դեպքում կարող է պատասխան հարված հասցնել ԱՄՆ տարածքի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ներկայացուցիչ Մասուդ Ջազաերին:
«Ցանկացած հարձակման դեպքում, մեր կողմից կհետևի կործանիչ հարված: Այդ դեպքում մենք կգործենք ոչ միայն Մերձավոր Ալևելքի կամ Պարսից ծոցի սահմաններում, այլև ԱՄՆ տարածքի և ոչ մի հատված ապահովված չի լինի մեր հարվածներից»,-հայտարարել է Ջազաերին:
Միաժամանակ, Իսլամական հանրապետության ներկայացուցիչն ընդգծել է, թե Իրանն առաջինը չի նախաձեռնի ռազմական հարվածներ: