Քլինթոնը չի առաջադրվի նաև 2016թ-ին
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել 2016թ-ի նախագահական ընտրություններում: Այս մասին տիկին Քլինթոնը հայտարարել է պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք չի պատրաստվում լինել ԱՄՆ պատմության մեջ առաջին կին նախագահը:
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ ի պատասխան Քլինթոնը նաև նկատել է, որ վրա է հասել այն ժամը, երբ կանայք կարող են լինել երկրի ղեկավար ու զբաղեցնել բարձր պաշտոններ կառավարությունում, սակայն անձամբ իր պարագայում նա այդ տարբերակը չի դիտարկում.
«Այդ ապագան իմ համար չէ, բայց ես հույս ունեմ, որ կքվեարկեմ այն կնոջ օգտին, ով կառաջադրվի մեր երկրի ղեկավարի պաշտոնի համար»,- մասնավորապես հայտարարել է նա: