«Այլևս երբեք»-ի համատեսքստում Օբաման չի հիշատակել Հայոց ցեղասպանությունը. Համբարյանն արձագանքել է
ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթում հիշատակել է Կամբոջայում, Ռուանդայում, Բոսնիայում և Դարֆուրում կատարված «մարդասպանությունները», իսկ Հոլոքոսթը համարել մարդկային բարբարոսությունների գագաթնակետը: Նա նշել է, որ «այլևս երբեք»-ը մարտահրավեր է ուղղված հասարակություններին, ազգերին ապրել խաղաղ ու պաշտպանված: «Մենք պարտավոր ենք անել ամեն բան, ամեն հնարավորը կանխարգելելու նման վայրագությունները, որովհետև ազգային ինքնուրույնությունը երբեք չի ապահովագրում սեփական ժողովրդին»,-թանգարանում հանդիպման ժամանակ հայտարարել է Օբաման:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է Օմաբայի այս ելույթին և նկատել, որ ԱՄՆ նախագահը «Այլևս երբեք»-ի իր մոտեցումն առաջ քաշելիս, չի հիշատակել Հայոց ցեղասպանության (Armenian Genocide) մասին փաստը: Ըստ Համբարյանի, այս ամենը Օբաման արել է Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին:
«Նախագահ Օբաման հնարավորություն ունի ապրիլի 24-ին իր ելույթում ցեղասպանության մասին իր բառերի իրական նշանակությունն ասել` դատապարտելով կատարվածը և հարգելով Ցեղասպանության զոհերի հիշատակը», -հայտարարել է Համբարյանը և հիշեցրել, որ Սենատոր և նախագահի թեկնածու եղած ժամանակ Օբաման կոչ էր արել նախկին նախագահ Բուշին ճանաչել ցեղասպանությունը: «Եթե ես լինեմ նախագահ, ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը», -ասել է թեկնածու Օբաման, հիշեցնում է Համբարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց