Դանիել Պեպա. Բոլոր պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը

12:51 24/04/2012 » Քաղաքական

Դանիել Պեպա. Բոլոր պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը

«Ես վստահ եմ, որ գիրքն ամենալավ միջոցն է, որի շնորհիվ այլևս ցեղասպանություններ չեն կրկնվի։ Բոլոր պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո լրագրողներին ասաց Հայաստանում Արգենտինայի հյուպատոս Դանիել Պեպան, ով հիշեցրեց, որ Բուենոս Այրեսը Երևանին է փոխանցել Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը:

Թուրքիան, ավանդաբար, հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:

Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց