«ՀՀ Զինուժը հարկադրված կլինի բնակչությանը պաշտպանելու առավել գործուն միջոցառումներ ձեռնարկել»

16:35 25/04/2012 » Մեկնաբանություններ

«ՀՀ Զինուժը հարկադրված կլինի բնակչությանը պաշտպանելու առավել գործուն միջոցառումներ ձեռնարկել»

«Վերջին շրջանում թշնամին հետևողականորեն ապակայունացնում է իրավիճակը նաև ՀՀ հյուսիս-արևելյան սահմանում: Գործ ունենք ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորման հետ: Ընդ որում այս անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախը կրկին սահմանամերձ հայկական բնակավայրն է: Հարկ է նաև հատուկ ընդգծել, որ խաղաղ բնակչության վրա բացված կրակը չի կարող ունենալ որևէ ռազմական նպատակահարմարություն»,- մեկնաբանելով Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուղղությամբ` ադրբեջանական կողմի իրականացրած ինտենսիվ կրակահերթը՝ Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Նրա դիտարկմամբ, տվյալ դեպքում ակնհայտ է նաև ցինիզմը, երբ մեր խաղաղ բնակավայրի, խաղաղ բնակչության վրա ադրբեջանական բանակը կրակ է բացում Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցից անմիջապես հետո:

«Ադրբեջանական այս ագրեսիան հերթական ապացույցն է այն բանի, որ ցավոք հայության համար եղեռն ասվածը ընդամենը հիշողություն չէ, որ այն միանգամայն ակտուալ վտանգ է, որ թուրքը մնում է թուրք: Սակայն այսօր՝ 97 տարի անց, հայությունը անպաշտպան չէ: Հայկական բանակը ունակ են զսպել թշնամու ագրեսիան:

Մեր բանակը լռեցրել է թշնամուն. լռեցնելու է նաև ապագայում: Սակայն ադրբեջանական ագրեսիայի նման դրսևորումները կարող են հարկադրել ՀՀ զինուժին սահմանամերձ գյուղերի խաղաղ հայ բնակչությանը պաշտպանելու նպատակով ձեռնարկել առավել գործուն միջոցառումներ:


Հակառակորդը շուրջ 45 րոպե կրակել է Դովեղ գյուղի տների ուղղությամբ. Տարհանվել են մանկապարտեզն ու դպրոցը

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց