Հովհաննես Մարգարյանը մնաց ընտրապայքարի մեջ
Վերջին շրջանում համառորեն շրջանառվող լուրերը, թե «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, թիվ 33 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հովհաննես Մարգարյանը ինքնաբացարկ է հայտնել, չհաստատվեցին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն, ինքնաբացարկների ժամկետն այսօր արդեն ավարտվել է, և ինչպես Panorama.am-ին փոխանցեց թիվ 33 ԸԸՀ նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, Հովհաննես Մարգարյանը ինքնաբացարկ չի հայտնել:
«Չէ, ըտենց բան չկա, ոչ մեկն էլ ինքնաբացարկ չի հայտնել», -փոխանցեց Գրիգոր Հովհաննիսյանը:
Այս ընտրատարածքում բացի Հովհաննես Մարգարյանից, առաջադրվել են նաև Հայոց Համազգային շարժում կուսակցությունից Շալիկո Զորյանը և Հանրապետական կուսակցությունից Աշոտ Աղաբաբյանը: Մամուլում նշվում էր, որ ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի միջև բանակցություններ են ընթանում, որ Հովհաննես Մարգարյանը հանի իր թեկնածությունը այս ընտրատարածքից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ