Նախիջևանի  իշխանությունները փակում են թուրքական վարժարանները

20:41 27/04/2012 » Կրթություն

Նախիջևանի իշխանությունները փակում են թուրքական վարժարանները

Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադի շրջանում գոծող աղջիկների թուրքական վարժարանը փաստացի դադարել է գործել: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, վարժարանի բոլոր աշխակերտները, բացառությամբ ավարտական 11-րդ դասարանի, տեղեփոխվել են սովորական դպրոցներ: Միևնույն ժամանակ վերոհիշյալ քայլերի որևէ բացատրություն հասարակությանը չի տրվել:

Ինչ վերաբերում է ոչ հրապարակավ բացատրություններին, ապա այս տեսանկյունից Նախիջևանի իշխանությունները պատճառաբանում են սույն քայլը հոգևոր գրականության տարածման կանխարգելմամբ:

Չճտված տվյալներով` սպասվում է նաև  Շարհուրի շրջանում և Նախիջևան քաղաքում գործող թուրքական վարժարանների փակում:

Ծնողներին, մասնավորապես պետական հիմնարկներում աշխատող անձանց, ստիպում են իրենց երեխաներին վարժարաններից տեղափոխել սովորական դպրոցներ:

Դիտորդների կարծիքով, այս քաղաքականության իրական պատճառը կայանում է նրանում, որ Նախիջևանի իշխանությունները մտավախություններ ունեն, որ վարժարաններում կրթության և դաստիրականության ստացած երեխաները չեն լինի «բավական կայուն և ունակ պատշտպանելու սեփական կարծիքն ու իրավունքները»:

Հատկանշական է, որ թուրքական վարժարանների բացումը ժամանակին ողջունվել է Ադրբեջանի նախկին նախագահ, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կողմից:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց