Թիվ 8-ում Դաշնակցության թեկնածուն դժգոհում է անհավասար պայմաններից. Կորյուն Նահապետյանն ամենուր է

18:21 29/04/2012 » Քաղաքական

Թիվ 8-ում Դաշնակցության թեկնածուն դժգոհում է անհավասար պայմաններից. Կորյուն Նահապետյանն ամենուր է

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության թեկնածու Արթուր Եղիազարյանը դժգոհում է Հանրապետական կուսակցության թեկնածու Կորյուն Նահապետյանի կողմից ստեղված մրցակցության անհավասար պայմաններից: Նշենք, որ Կորյուն Նահապետյանը թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է:

«‎8-րդ ընտրատարածքի շենքերի վերելակներում համատարած սկսել են փակցնել ՀՀԿ թեկնածուի նախընտրական քարոզարշավի պաստառները, ինչը մրցակցության շատ անահավասար պայման է ստեղծել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արթուր Եղիազարյանը:

Նշենք, որ վարչական շրջանի կողմից յուրաքանչյուր թեկնածուին, ըստ կարգի, հատկացվում են համապատասխան տեղեր պաստառները փակցնելու համար: «Քանի որ այդ տեղերը աչքից հեռու տեղեր են, իսկ այս ամենի արյդունքում Հանրապետականի թեկնածուն հայտնվում է բոլոր տեղերում», -կարծիք հայտնեց Դաշնակցության թեկնածուն:

Նրա համոզմամբ, այս պարագայում էլ Նահապետյանի օգտին վարչական ռեսուրս է գործի դրվում, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, վերելակներում գովազդ փակցնելու բիզնեսը պատկանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց