Է. Նալբանդյանը կարևորել է ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը
Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թեհրան:
Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, Թեհրանում նախարար Նալբանդյանը հյուրընկալվել է Իրանի խորհրդարանում, ուր հանդիպում է ունեցել Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել մի շարք տարածաշրջանային խնդիրներին:
Նախարար Նալբանդյանի թեհրանյան օրակարգում ներառված էր նաև հանդիպում ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին, Հայաստանի և Իրանի ազգային անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցությանը:
ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մանրամասն ներկայացրել է միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները և բանակցություններից իրանական կողմի ակնկալիքները: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Սաիդ Ջալիլիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի և համայնքային կառույցների ղեկավարների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին