Եգիպտոսում նախագահի միասնական թեկնածուի հարցում համաձայնություն դեռ չկա
Եգիպտոսի իսլամիստները այդպես էլ չկարողացան համաձայնության գալ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու առումով: «Մահմեդական եղբայրները» չկարողացան համոզել եգիպտացի սալաֆիտներին, որպեսզի վերջիններս սատարեն իրենց թեկնածուին` Մուհամեդ Մուրսիին, ով գլխավորում է «Ազատություն և արդարություն» կուսակցությունը:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, երկրում անցկացրած սոցիոլոգիական վերջին հարցումները ցույց են տալիս, որ իբրև նախագահի թեկնածու ամենից ընկալելի է նախկին արտգործնախարար, Արաբական երկրների Լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան: Կարծիք կա, որ նրան կընտրեն բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս երկրում կայունության հաստատման օգտին, ինչպես նաև մտահոգված են այն հանգամանքով, որ իսլամիստների ազդեցությունը ներքաղաքական կյանքի վրա գնալով ավելանում է:
Միևնույն ժամանակ Մուսան ամենատարեց թեկնածուն է` 76 տարեկան է:
Նշենք, որ նախագահական ընտրությունները Եգիպտոսում կկայանան մայիսի 23-24-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում