Ա. Շահբազյան. Ներկայացրել ենք մեր անելիքները, ծրագրերը, ոչ թե նստել և կենացներ ենք ասել

14:25 04/05/2012 » Քաղաքական

Ա. Շահբազյան. Ներկայացրել ենք մեր անելիքները, ծրագրերը, ոչ թե նստել և կենացներ ենք ասել

«Մեզ համար ընտրապայքարն անցել է հագեցած և հետաքրքիր ձևով: Մենք այն կուսակցությունն ենք, որ թիմային աշխատանք են իրականացնում, չունենք առաջնորդներ, լիդերներ, կուռքեր: Մեծ թիմով աշխատանք ենք իրականացրել, անկախ նրանից` տվյալ մարդը կա ցուցակում, թե չկա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը: Նա նշեց, որ իրենք քարոզարշավի ընթացքում ներկայացրել են իրենց անելիքները, ծրագրերը, այլ` «ոչ թե նստել և կենացներ ենք ասել»:

«Եթե նայեք մեր նախորդ ծրագիրը, ապա տարբերություն շատ չեք նկատի, այսինքն` մեր ծրագրում շարունակականություն կա: Արտահանման, խրախուսման, գյուղատնտեսության վարկավորման հարցեր ենք արծարծել ու ինչ-որ բաներ գուցե հաջողվել է , բայց ոչ այն չափ, որքան կցանկանայինք»,- ասաց Ա. Շահբազյանը, ապա նշեց, որ իրենց հասցեին կշտամբանք չեն լսել, ոչ ոք չի մեղադրել իրենց, որ խաբել են: «Մեր ժողովրդի համար ամենադժվարն այն է, որ խաբում և հուսախաբության են մատնում մարդկանց»,- ընդգծեց Ա.Շահբազյանը:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց