Հայաստանն այսօր լռում է

09:10 05/05/2012 » Օրվա թեմա

Հայաստանն այսօր լռում է

Վաղը, մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, այսօր Հայաստանում լռության օր է, այսինքն, արգելվում է որևէ ընտրություններին մասնակից ուժերի վերաբերյալ որևէ հրապարակում, մեկնաբանում, սոցհարցում և ընդհանրապես, որևէ այլ միջոցառում, որը կարող է դիտվել քարոզչություն կամ հակաքարոզչություն:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ պետք է փողոցներից հավաքվեն նաև թեկնածուների քարոզչական պաստառները: «Կեսգիշերից սկսած պետք է սկսեն հավաքել դրանք», -փոխանցեց պարոն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, քարոզչությունն ու հակաքարոզչությունը սոցիալական ցանցերում չի արգելվում: «Ֆիզիկապես վերահսկել սոցիալական ցանցերը անհնարին կլինի»,-նկատեց Մարտիրոսյանը:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ մեկ դաշինք և ութ կուսակցություն: Դրանք են (նշվում են ինչպես քվեաթերթիկում)՝

1. «Բարգավաճ Հայաստան»,
2. «Ժառանգություն»
3. Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք
4. Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցություն
5. Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
6. Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
7. Հայաստանի Հանրապետական կուսակցություն
8. Միավորված հայեր կուսակցություն
9. «Օրինաց երկիր» կուսակցություն

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց