Բախշյանն ահազանգել է դատախազություն

12:47 06/05/2012 » Իրավունք

Բախշյանն ահազանգել է դատախազություն

Այսօր` ժամը 09:47-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանից այն մասին, որ Կարբի գյուղի գյուղապետը խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքներին:

Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Արագածոտնի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի բաժնին ստուգել հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց