Ճամբարակում կրկնակի քվեարկություն է, իսկ Դրախտիկում գյուղապետը քարոզում է ԲՀԿ-ի օգտին. Ահազանգում է Ջհանգիրյանի շտաբը

14:15 06/05/2012 » Քաղաքական

Ճամբարակում կրկնակի քվեարկություն է, իսկ Դրախտիկում գյուղապետը քարոզում է ԲՀԿ-ի օգտին. Ահազանգում է Ջհանգիրյանի շտաբը

Ճամբարակի 23/23, 23/24 ընտրատեղամասերում կրկնակի, եռակի, քառակի քվեարկություն է ընթանում: Այդ մասին այսօր Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 23 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու առաջադրված Վարդան Ջհանգիրյան նախընտրական շտաբի պետ Սևակ Առաքելյանը:

«Նույն անձը մի քանի անգամ է քվեարկում», բացատրեց Առաքելյանը: Հարցին, թե փաստեր ունե՞ն, դիմե՞լ են իրավապահ մարմիններին, նա պատասխանեց. «Այո, փաստեր ունենք, նկարահանել ենք տեսել ենք: Այո դիմել ենք իրավապահ մարմիններին, մասնավորապես ոստիկանությանը»:

Վարդան Ջհանգիրյանի վստահված անձինք արձանագրել են նաև, որ այս ընտրատարածքում ընդգրկված Դրախտիկ գյուղի ընտրատարածքում գյուղապետ Վալենտին Պետրոսյանը մտել է տեղամաս և «բոլորին ստիպել ընտրել Բարգավաճին»: Նշենք, որ գյուղապետ Վալենտին Պետրոսյանը ԲՀԿ-ական է: Ըստ Ջհանգիյանի վստահված անձանց հաղորդման, «գյուղացիները մտնում են տեղամաս, հայտարարում են որ իրենք չունեն բավարար գրագիտություն և խնդրում են, որ գյուղապետն օգնի իրենց քվեարկել: Տեղի է ունենում բաց քվեարկություն»:

Նշենք, որ Ճամբարակի 23/23 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Աբրահամյանն է, իսկ քարտուղարը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Բալյանը:

23/24 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը Հանրապետական Ռոբերտ Օհանյանն է, իսկ քարտուղարը՝ ԲՀԿ-ական Սոֆյա Դալլաքյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց