ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրել

11:14 31/05/2012 » Քաղաքական

ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը և հաշվի առնելով, որ 2012թ. մայիսի 31-ին գումարվել է ՀՀ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը, վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահին է ներկայացրել կառավարության հրաժարականը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա` կառավարության անդամները պարտավոր են շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության, նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հայտարարում է իր հրաժարականի մասին: Դրանից հետո տասը օրվա ընթացքում պետք է նշանակվի նոր վարչապետ, իսկ այնուհետեւ 20 օրվա ընթացքում ձեւավորվի նոր կառավարություն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց