«Eurasia Review». Հայացք դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը

13:09 16/06/2012 » Քաղաքական

«Eurasia Review». Հայացք դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը

«Eurasia Review» պարբերականը տպագրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հոդված, որտեղ մասնավորապես ասված է. «Հայ-ադրբեջանական սահմանում կրկին հակամարտություն է բռնկվել: Գրեթե 10 զինվոր երկու կողմերից մահացել են, շատերը՝ հոսպիտալացվել: Հաջորդ տարի Հայաստանում և Ադրբեջանում տեղի է ունենալու նախագահական ընտրությունները և նրանք մի պահ կշեղվեն հակամարտության կարգավորման գործընթացից»:

Հոդվածում նաև նշվում է, որ «ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Հարավային Կովկաս այցելության ժամանակ խոստացել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ճնշում կգործադրվի Մինսկի խմբի վրա»:

Այնուհետև խոսք է գնում Մինսկի խմբի համանախագահ երկրների մասին. «2012-ը խորհրդանշում է Մինսկի խմբի համանախագահ երկրների ընտրական գործընթացը: Տածաշրջանում հիմնախնդիրը որոշ ժամանակով սառեցված է: Ֆրանսիան և Ռուսաստանը ընտրել են իրենց նախագահներին: Ըստ վերլուծաբանների հաշվարկների՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում Օբաման է հաղթելու և նրա քաղաքականությունը Հարավային Կովկասում ոչնչով չի տարբերվելու Բուշի քաղաքականությունից»:

 


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց