«Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող օգնության հարցում».ՊՆ

12:44 16/06/2012 » Քաղաքական

«Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող օգնության հարցում».ՊՆ

Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պն հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նիստի ընթացքում քննարկվել են 2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագիրը: Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող օգնության հարցում:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին հետագա աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց