ՄԱԿ-ի դիտորդները դադարեցրել են իրենց առաքելությունը Սիրիայում

19:20 16/06/2012 » Քաղաքական

ՄԱԿ-ի դիտորդները դադարեցրել են իրենց առաքելությունը Սիրիայում

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը դադարեցրել է իր գործունեությունը: Նման որոշում ընդունվել է հաշվի առնելով երկրում «աճող բռնությունները»: «Դիտորդները դադարեցնում են պարեկությունը, և կմնան իրենց տեղերում մինչև հետագա ծանուցումը»,- ասել է առաքելության ղեկավար նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը:

«Իտար-Տասսը» հիշեցնում է, որ նախօրեին առաքելության ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայում բռնությունների սրացումը, որոնց համար ինքը պատասխանատու է համարում ինչպես կառավարական ուժերին, այնպես էլ զինված ընդդիմությանը, զգալիորեն սահմանափակում է իրենց աշխատանքը:
 
«Դա դժվարեցնում է մեր աշխատանքը, նաև վտանգում է մեր դիտորդների կյանքը: Տպավորություն է ստեղծվում, որ խաղաղ փոփոխոխություն անելու ցանկություն չկա»,- ասել է նա:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց