Իրանի և Ադրբեջանի միջև հերթական հակամարտությունն է հասունանում

14:02 20/06/2012 » Քաղաքական

Իրանի և Ադրբեջանի միջև հերթական հակամարտությունն է հասունանում

«Եթե Կասպից ծովի վիճելի տարածքում «Sardar-e Cangal» նավթի գազի հանքահորի բացահայտման մասին Թեհրանի արած հայտարարությունը հաստատվի, Իրանի հետ Ադրբեջանի միջև հակամարտությունն անխուսափելի կլինի»,- այս մասին հունիսի 14-ին Աստանայում անցկացված «Կասպյան ավազանի զարգացումը-2012» նավթագազային խորհրդաժողովում հայտարարել է MENAS ASSOCIATED UK վերլուծաբան Ալեքս Ջեքսոնը: Այս մասին հայտնում է «Ազադլիգը»:

«Sardar-e Cangal» նավթագազային կառուցվածքի հետախուզման մասին Իրանը հայտնել է 2011 թ-ին: Այս տարվա մայիսին Թեհրանը հայտնել է «Sardare-Milli» հանքահորի բացահայտման մասին: «Այժմ կոնկրետ թվեր հայտնի չեն: Եթե հավատանք Իրանի կարծիքին, այդ հանքահորում 50 տրիլիոն խոր.ֆուտ գազ և 10 մլրդ բարել նավթ կա: Դա շատ լուրջ թիվ է»,- ասել է փորձագետը:

Իրանը պաշտոնապես չի հայտնել հանքահորի հստակ վայրը: «Տեղեկություն կա, որ այն գտնվում է Նեկա նավահանգստից 250 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Նշանակում է, եթե Կասպից ծովը շրջակա 5 երկրների միջև բաժանվի միջնագծով, այն կընկնի Ադրբեջանի տարածք: Իսկ դա լուրջ հարց է: Եթե նշված պաշարները հաստատվեն, Ադրբեջանի և Իրանի միջև լուրջ հակամարտություն կստեղծվի», -ասել է Ջեքսոնը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց