Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը հանձնել է հավատարմագրերի պատճենը

18:11 25/06/2012 » Քաղաքական

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը հանձնել է հավատարմագրերի պատճենը

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունե է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդները որպրես հարևաններ կապված են անցյալով, ներկայով և ապագայով, ինչը բեղուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

Դեսպան Ռեիսը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ ընդգծել է, որ Իրանի իշխանությունները մեծապես կարևորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը և հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր:

Անդրադարձ կատարվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ առումով նշվել է, որ հանձնաժողովը կարևոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման գործում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց