Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

18:17 25/06/2012 » Քաղաքական

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում կայացված որոշումների կատարման ընթացքը և առաջիկա նստաշրջանին վերաբերող հարցեր:

Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է նաև 2012թ. աշնանը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների մասին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց