Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Կոսովոյի անկախությունը

15:18 30/06/2012 » Քաղաքական

Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Կոսովոյի անկախությունը

«Ազադլիգ»-ի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լուրջ խնդրի առաջ են կանգնել:

«Ժամանակ առաջ, ըմբշամարտի գծով անցկացված միջազգային մրցաշարում Կոսովոն մասնակցել է որպես անկախ երկիր: Թեև Կոսովոյի անկախությունը չճանաչողները բողոք են հայտնել, ադրբեջանական կողմն այդ հարցում լռություն է պահպանել: Ադրբեջանի իշխանության գաղափարախոսները նկատել են այդ «բացթողումը» և այն որակել որպես թերություն: «Անուշադիր» նախարարներին հայտնել են, որ հարցի հետ կապված նրանց լռությունը Ղարաբաղի խնդրում կարող է աշխատել Ադրբեջանի դեմ:

Մամեդյարովն ու Ռահիմովը զգուշանում են, որ հարցը կարող է հասնել Իլհամ Ալիևին: Նրանք ամեն ինչ անում, են, որպեսզի տեղի ունեցածը գաղտնի պահեն Ալիևից, ինչը քիչ հավանական է: Բոլոր դեպքերում` Մամեդյարովի և Ռահիմովի այդ քաղաքական սխալը քննարկման թեմա է դարձել իշխանական կուլիսներում»,- գրում է «Ազադլիգը»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց