Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հեռանում է քաղաքականությունից

12:29 30/06/2012 » Քաղաքական

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հեռանում է քաղաքականությունից

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահի պաշտոնից հեռանալու որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, հղում անելով կուսակցության XII համագումարին ընթերցված Մութալիբովի շնորհավորական խոսքին:

Նախկին նախագահը շնորհակալություն է հայտնել կուսակցությանը իրեն աջակցելու համար, իսկ կուսակցությունից հեռանալու մասին իր որոշումն հիմնավորել է Ադրբեջանում «Նախկին նախագահների վերաբերյալ» օրենքի ընդուման փաստով, որը հնարավորություն կընձեռի նրան վերադառնալ հայրենիք:

Հիշեցնենք, Այազ Մութալիբովը նախագահի պաշտոնից հեռանալուց ի վեր բնակվում էր Մոսկվայում: Հայրենքում նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ, իսկ ադրբեջանական դատախազությունը նրան կալանավորելու սանկցիա էր տվել։
«Նախկին նախագահների վերաբերյալ» օրենքի ընդունումը անձեռնմխելիություն է ապահովում Մութալիբովի համար:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց