Վաղը Սերժ Սարգսյանը կմեկնի Կիև

12:10 30/06/2012 » Քաղաքական

Վաղը Սերժ Սարգսյանը կմեկնի Կիև

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիև:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Հանրապետության նախագահը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ:

Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիևում կդիտի նաև Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012» եզրափակիչ խաղը:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց