«Եվրամիությունը և Հարավային Կովկասի երկրները» թեմայով համաժողով Գերմանիայում

12:08 03/07/2012 » Քաղաքական

«Եվրամիությունը և Հարավային Կովկասի երկրները» թեմայով համաժողով Գերմանիայում

Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը մասնակցել է Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասի Քիլ քաղաքի Քրիստիան-Ալբրեխտ համալսարանի Արևելյան Եվրոպայի իրավունքի ինստիտուտի կողմից կազմակերպված «Եվրամիությունը և Հարավային Կովկասի երկրները» թեմայով համաժողովին:

Միջոցառմանը մասնակցում էին փորձագետներ, դասախոսներ, ուսանողներ և լրագրողներ: Բացման խոսքով հանդես է եկել Քիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան պր-ն Ալեքսանդր Թրունկը, ով որպես իրավագետ-փորձագետ առիթներ է ունեցել այցելելու տարածաշրջանի երկրներ:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ներկայացրել է ՀՀ տեսակետները ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ելույթներից հետո համաժողովի մասնակիցները զեկուցողներին ուղղել են հարցեր:

Նույն օրը դեսպան Մարտիրոսյանը հանդիպել է Քիլի համալսարանի փոխնախագահ պր-ն Թոմաս Բոշի հետ: Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ զարգացման առաջնայնությունները և կրթական բնագավառի ներկա իրավիճակը: Ձեռք է բերվել Քիլի համալսարանի և հայկական որևէ ԲՈւՀ-ի միջև համագործակցության հեռանկարների հնարավորությունը ուսումնասիրելու պայմանավորվածություն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց