Թուրքիան չի դադարեցնի Սիրիայի էլեկտրամատակարարումը. նախարար

11:30 04/07/2012 » Քաղաքական

Թուրքիան չի դադարեցնի Սիրիայի էլեկտրամատակարարումը. նախարար

Չնայած Դամասկոսի հետ լարված հարաբերություններին, Թուրքիան մտադիր չէ դադարեցնել Սիրիային մատակարարվող էլեկտրաէներգիան և ջուրը: Այս մասին, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:

«Թուրքիան կշարունակի մատակարարել Սիրիային ջրով և էլեկտրաէներգիայով, որոնք առաքվում են Իրաքի տարածքով», - մասնավորապես, ասել է նախարարը:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչն հայտարարել էր, թե Թուրքիան, հնարավոր է, կրճատի Սիրիային մատակարարվող էլեկտրաէներգիան` որպես պատժամիջոց վերջինիս կողմից ոչնչացված թուրքական ինքնաթիռի համար:

Նրա խոսքերով, էլեկտրաէներգիայի մատկարարման կրճատման մասին որոշումը, հնարավոր է, ընդունվի մեկ-երկու օրվա ընթացքում: Փոխվարչապետը միաժամանակ նշել էր, թե կրճատումները կիրականացվեն այնպես, որպեսզի չտուժեն սիրիացի շարքային քաղաքացիները:

Հիշեցնենք, թուրքական RF-4 ինքնաթիռը հունիսի 22-ին ոչնչացվել էր Սիրիայի կողմից և ընկել այդ երկրի տարածքային ջրերը: Միջադեպի առնչությամբ Սիրիան նշել էր, թե թուրքական ինքնաթիռը խախտել է իր օդային տարածքը, մինչդեռ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, թե ինքնաթիռը խփվել է միջազգային օդային տարածքում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց